Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-19-georgia
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսը Վրաստանում. 74 մահ՝ մեկ օրում. aliq.ge

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Սեպտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3886 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 553 697-ն են: 

Նախօրեին կատարվել է 52 162  թեստ, որից  30 129-ը՝ հակամարմինների, 22 033 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 103 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  497 517 մարդ:

Վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7 482 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7,45%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9,99%, վերջին 7 օրվանը՝ 9,36%։