Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ի հիշատակ տղաների, ում՝ բժիշկ դառնալու ուղին մնաց անավարտ

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր ուսումնական տարին բժշկական համալսարանում սկսել են հատուկ խորհրդով․

«Իմ ավագ գործընկերներ Վիլեն Հակոբյանի և Միքայել Նարիմանյանի, պրոֆեսորդասախոսական կազմի, ուսանողների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցինք Արցախյան վերջին պատերազում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ։

Որոշեցինք, սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այսուհետև համալսարանում կմեկնարկի հարգանքի տուրքով, քանի որ զոհված տղաներից շատերի բժիշկ դառնալու ուղին մնաց անավարտ»։