Բացել լրահոսը Փակել լրահոսը
241073359_1727488550776442_562714313788106069_n
A A
Պաշտոնական

Հայր Մաղաքիայի հոգեհանգստյան արարողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ բարեհիշատակ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգեհանգստյան արարողությունը կկատարվի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Ս. Գայանե վանքում։

Սեպտեմբերի 3-ին` ժամը 10:30-ին, վանքում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո տեղի կունենա Հայր Մաղաքիայի հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: