Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ադրբեջանցիներն ավերել են Մեծ թաղեր գյուղի Մակուն կամուրջը

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը:

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: