A
A
Մահացել է Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Աջակցիր «Ա1+»-ինԻ Տեր ննջեց Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»: