Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldu
A A
Սպորտ

Ռոնալդուն պարզաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու դրդապատճառը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն անձնական իստագրամում պարզաբանել է, թե ինչու է որոշել վերադառնալ «Մառախլապատ Ալբիոն» և կրկին հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ իմ ունեցած անսահման սիրո մասին ։ Այն տարիները, որոնք ես անցկացրել եմ այդ ակումբում, անմոռանալի են։

Իմ երազանքը կրկին իրականացավ, քանի որ հանդես եմ գալու «Օլդ Տրաֆորդում», որտեղ ինձ ջերմորեն ընդունել են անգամ այն ժամանակ, երբ խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Իմ առաջին չեմպիոնությունը, գավաթը, հաղթանակը չեմպիոնների լիգայում, «Ոսկե խաղակոշիկ» և «Ոսկե գնդակ» մրցանակների նվաճումն անմիջականորեն կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այդ պատմությունը կերտվել է նախկինում։ Ես այստեղ եմ, որ այն կրկին կերտվի։

Սըր Ալեքս (նկտի ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, - հեղ․), այս ամենը ձեր համար է», - գրել է աշխարհահռչակ ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն այսօր երկու տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Նրա նախկին ակումբը՝ իտալական «Յուվենթուսը», այդ տեղափոխության համար կստանա 15 մլն եվրո փոխհատուցում։