Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատվաստում կորոնավիրուս
A A
Հասարակություն

Ու՞մ կողմից է տրվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել,թե ում կողմից է տրվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը:
 
 
Հարց. Ու՞մ կողմից է տրվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը:
 
Պատասխան. Բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը տրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից (պոլիկլինիկա, ամբուլատորիա)՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։