Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները․ Միրզոյան (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: «Այս առումով կցանկանայի հաստատել Հայաստանի պատրաստակամությունը հետագայում ևս Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության, համագործակցության և փոխգործակցության մասին պայմանագրի հիման վրա»,- ասել է Միրզոյանը:

«Երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»: