Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+makedonia (1)
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվել է ոչ լրիվ կազմով

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Բլագոյ Միլևսկու ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացնում են հյուսիսմակեդոնական թերթերը, հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից պարապմունքին մասնակցել են 23-ը։ Բացակայել են դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, կիսապաշտպան Էլիֆ Էլմասը և հարձակվող Ադիս Յախովիկն։ Նրանք թիմին պետք է միանան այսօր։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական հրավիրվել են երեք նորեկներ։ Դրանք են պաշտպաններ Նիկոլա Սերաֆոմովը, Տոդոր Տոդորովը և հարձակվող Բոյան Միովսկին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնութան ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։