A
A
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստ
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նիստը վարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Օրակարգում քննարկվեցին Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերները, տարածաշրջանային վիճակը, ներքաղաքական իրավիճակը և Հայաստանի տարբեր համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները:
Նիստի ընթացքում ներկայացվել է կուսակցության կատարած աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ կապված Ադրբեջանի չդադարող ագրեսիայի, հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ:
Հանձնարարականներ տրվեցին շարունակել աշխատանքները նշված ուղղություններով և հստակեցնել անելիքները ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: