A
A
Հրդեհ՝ Էջմիածնում․ հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 30-ին, ժամը 13։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է խոտ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են երկհարկանի շինության տանիքը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած անասնակեր (մոտ 4 տ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մակուսացվել է ժամը 14։57-ին։