Բացել լրահոսը Փակել լրահոսը
241072444_4168926753219993_8887525708362952982_n
A A
Պաշտոնական

Սոցապ նախարարը հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։

Վերջիններս քննարկել են հետպատերազմյան շրջանում սոցիալական ոլորտում ընթացիկ և առաջիկա անելիքները:

«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով համատեղ հանձնառությունն՝ առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերից սահուն անցումը զարգացման ծրագրերի։

Նարեկ Մկրտչյանն, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանց նպատակն է եղել շրջանցել և հաղթահարել սոցիալական հնարավոր ճգնաժամը․

«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանությամբ շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- նշել է նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն