Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վերևից եկած հրաման է եղել, որն էլ Արսեն Ղազարյանը կատարել է․ փոխգնդապետի պաշտպան (տեսանյութ)

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 ՀՀ անձանց գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի փաստաբանական խումբն այսօր ասուլիս է տալիս՝ ներկայացնելով մեղադրանքի մանրամասները։

«Շատերը հավանաբար կարծում են, որ Հին թաղերի ու Խծաբերդի հանձնման ու 62 անձի գերեվարման մեջ մեղավոր են քաղաքական կամ զինվորական իշխանության բարձրագույն մարմինները՝ վարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ կամ գոնե կորպուսների, գնդերի հրամանատարներ, սակայն իրականում այդպես չէ՝ իրավապահ մաիմինները «գտնում են», որ այդ ամենի մեղավորը Արսեն Ղազարյանն է։ Ըստ իշխանության՝ Արսեն Ղազարյանն այդ ամենի միակ պատասխանատուն է»,-հեգնանքով նշեց փաստաբաններից մեկը։ Նրա խոսքով՝ Ղազարյանին ներկայացված ՝ զենք գործադրելուց հրաժարվելու մեղադրանքը խիստ անորոշ մեղադանք է։

Այնուհետև նա ներկայացրեց գյուղերի վրա հարձակմանը վերաբերող իրադարձությունները, որոնց էլ առնչվում է մեղադրանքը

«Պատերազմից հետո դեկտեմբերին Արսեն Ղազարյանը իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին թաղեր ու Խծաբերդ հատված ու տեղաբախշվել են ըստ վերադասի հրամանի։ Տեղաբաշխումից հետո Արսեն Ղազարյանըմի խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձը ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց մեջ կապը կտրվել, քանի որ Արսեն Ղազարյանին տրված կապի միջոցները չեն գործել՝ եղել են կարճալիք։ Խծաբերդի ու Հին թաղոերի վրա հարձակոււմը եղել է դեկտեմբերի 13-ին։ Ու այստեղ ունենք կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում՝ պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են՝ այսինքն  դեպքի օրը բջջային կապ չի եղել։ Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորությունները, որ օպերատորներին ստիպի անջատել կապը։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»,-ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում