Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 10 տուրից հետո 2-3-րդ տեղերը կիսում է Մագնուս Կառլսենի հետ. Aimchess US Rapid

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հաջող է հանդես գալիս առցանց անկացվող Aimchess US Rapid արագ շախմատի մրցաշարում:

Կայացած 10 տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 7 միավոր և աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյևը, որը ունի 7,5 միավոր:

Այսօր կկայանան նախնական փուլի վերջին 5 տուրերը: Լևոն Արոնյանը կհանդիպի լեհ Յան Քշիշտոֆ Դուդայի, նիդեռլանդցի Յորդեն Վան Ֆորեստի, Մագնուս Կառլսենի, ամերիկացի Վեսլի Սոյի և հնդիկ Սանտոշ Վիդիթի հետ: Փլեյ-օֆֆ կմտնեն 1-8-րդ տեղերը գրաված շախմատիստները: