Բացել լրահոսը Փակել լրահոսը
240691931_2831049400477071_4856687565961749899_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Տանձենիների վտանգված տեսակները պահպանելուն ուղղված ծրագիր է իրականացվում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

✅ Հայաստանը վայրի տանձենիների գենետիկ բազմազանության համաշխարհային կենտրոններից մեկն է: Տանձենու էնդեմիզմի և տեսակային բազմազանության բարձր մակարդակը հատկապես արտահայտված է Վայոց ձորում, որտեղ էլ գտնվում են ծրագրի իրականացման վայրերը: Հայաստանում վայրի տանձենիները առանձնահատուկ հետաքրքրության և պահպանման կարևորություն ունեն, քանի որ հայտնաբերված մեծ թվով տեսակներից` ընդհանուր 32-ից, 12-ը՝ Հայաստանի էնդեմիկ տեսակ են, 6-ը` հարավային Կովկասի։ Հանդիպող տանձենիների բոլոր հայտնի տեսակներից 18-ը նկարագրվել են հենց Հայաստանից։

✅ 2020թ. օգոստոսի 1-ից, «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն, «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա բնապահպանական ծրագիրը: Ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը Հայաստանում:

Ծագիրը իրականացվելու է Վայոց Ձորի մարզում՝ համախմբված Զառիթափ, Ջերմուկ և Եղեգիս համայնքներում: Վայոց ձորի մարզ ճանաչողական այցի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Արտավան ու Հերհեր բնակավայրեր և ծանոթացել ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածնքներին՝ «Արտավան» բնապահպանական տնկարանին, տնամերձ տնկարաններին, տանձենու պահապանների կողմից իրականացվող վտանգված տանձենու տեսակների մշտադիտարկման ու պահպանության միջոցառումներին: