Բացել լրահոսը Փակել լրահոսը
6-194-1536x867
A A
Հասարակություն

Բրազիլիայում կառուցվել է Բուդդայի արձանը, որը հինգ մետր բարձր է Քրիստոսի արձանից

35 մետր բարձրությամբ արձանը դարձել է Բուդդայի ամենամեծ արձանը Բրազիլիայում։ Դրա շինարարությունն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին անցկացվել է "աչքի բացում"բուդդայական ծիսակարգի հատուկ արարողությունը: Հուշարձանի բացումը նախատեսված էր ընթացիկ տարվա ապրիլին, սակայն պլանները ճշգրտվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը։
 
Ըստ աղբյուրի՝ վանքում պատմել են, որ Ուխտագնացներն ու զբոսաշրջիկները սկսել են Բուդդայի արձանի մոտ գալ դրա պաշտոնական բացումից շատ առաջ ։ Ամեն շաբաթ այցելում է մինչև չորս հազար մարդ։ 
 
Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադու լեռան վրա Հիսուս Քրիստոսի Հայտնի արձանից հինգ մետր բարձրությամբ է բուդդայի երկաթբետոնե հուշարձանը:
 
 
.