Բացել լրահոսը Փակել լրահոսը
e856b3560eb3751e36933be6528f1bcd
A A
Հասարակություն

Ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է,14-ամյա տղան՝ վրաերթի հետևանքով մահացել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ժամը 20:30-ի սահմաններում Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր:

Պարզվել է, որ երեխայի դին հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը, և այն ընթացքում հանգել է, տղան բարձրացել է՝ «կապոտը» բացել է, որպեսզի տեսնի, թե ինչն է մեքենայի խնդիրը, այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար մոտ 100 մետր առաջ է ընթացել դեպի ձորը ու քանի որ երեխան կանգնած է եղել ավտոմեքենայի առջևի շթի վրա, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ, իսկ բեռնատարը բախվել է շինության պատին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: