Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհը ապահովվել է գիշերային լուսավորությամբ

Րոպեներ առաջ Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։

Ինչպես գրում է «Արցախպրես»-ը, ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանն այդ կապակցությամբ  ասել է հետևյալը․

«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ֊Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

240 հատ հենասյուն է տեղադրվել, համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»,- նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ- Կարմիր շուկա 35 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: