Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянныйվ
A A
Հասարակություն

Չինաստանում երկնաքեր է այրվում (տեսանյութ)

Չինաստանում երկնաքեր է այրվում։ Հրդեհը բռնկվել է 19-րդ հարկի բնակարաններից մեկում, որից հետո արագորեն տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 30 հրշեջ մեքենա և ավելի քան 100 հոգանոց անձնակազմ։

Խոսքը վերաբերում է Դալյան քաղաքի Kaixuan International Building երկնաքերին, փոխանցում է Sohu պարբերականը։
Այժմ փրկարարները փորձում են պարզել՝ արդյո՞ք կրակի ճիրաններում հայտնված բնակարաններում մարդիկ կան։ Բռնկման պատճառի և տուժածների մասին չի հաղորդվում։

Նշվում է, որ շենքում կա 419 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 800 մարդ։