Բացել լրահոսը Փակել լրահոսը
ronaldo-juventus
A A
Սպորտ

Ռոնալդուն` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան 25 մլն ֆունտ է վաստակելու։ Գործարքի արժեքը 25 մլն եվրո է գնահատվում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին: Այնտեղից նա տեղափոխվել է «Ռեալ» (2009-2018), իսկ հետո՝ «Յուվենտուս»։

ՄՅՈՒ-ի կազմում նա երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, երկու անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթն ու մեկ անգամ՝ երկրի գավաթը։

2008 թվականին նա մանկունյացիների հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։