Բացել լրահոսը Փակել լրահոսը
image (1)
A A
Պաշտոնական

ԳՇ պետն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ Հասան Կալոևին

Օգոստոսի 27-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։ Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։

Պաշտպանության նախարարություն