Բացել լրահոսը Փակել լրահոսը
72901_b
A A
Հասարակություն

«Տառերի պուրակ»-ի մոտ ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 27-ին, ժամը 11:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել`11։54-ին:

Այրվել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: