Բացել լրահոսը Փակել լրահոսը
240808232_10159096541005862_3205626082903051200_n
A A
Պաշտոնական

Արցախի գլխավոր դատախազն այցելել է ադրբեջանցի զինծառայողի «գրոհին» դիմագրաված երեխաներին

Օգոստոսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազն այցելել է 25.08.2021թ. Մարտակերտ քաղաքում արձանագրված դեպքի գլխավոր հերոսներ` անչափահասներ Ս.Ս.-ի և Դ.Ս.-ի ընտանիքին:

Գ. Ներսիսյանը նախ շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար, որից հետո վերջիններիս հետ քննարկել է առարկայական մի շարք հարցեր:

Ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները հավաստիացրին, որ անհանգստությունն արդեն ետևում է, և նույն ոգով շարունակում են իրենց կյանքը: