Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0143663
A A
Սպորտ

«Ալաշկերտ» - «Ռեյնջերս» խաղին հայ ֆուտբոլասերները շշեր են նետել շոտլանդացի երկրպագուների վրա  (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Ալաշկերտ» - «Ռեյնջերս» պատասխան խաղի ընդմիջմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել: 

 

Արևելյան տրիբունայում գտնվող հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում հայտնվել է հարևան տրիբունայում գտնվող շոտլանդացի եկրպագուների փոքրաթիվ խումբը: Կարճատև լեզվակռվից հետո հայ երկրպագուները բորբոքվել են և սկսել շշեր նետել հյուրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, ֆուտբոլասերներին երկաթյա ճաղավանդակ է բաժանել, հակառակ դեպքում նրանց ընդհարումն անխուսափելի կլիներ: 

 

Ուշագրավն այն է, որ հյուրերի հատվածում չեն եղել իրավապահներ, ինչն ընդունված կարգ է միջազգային խաղերի ժամանակ: Որոշ ժամանակ անց տրիբունայի այդ հատվածում հայտնվել են ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ, որոնք երկու թիմերի երկրպագուներին հեռացրել են ճաղավանդակների մոտից:

Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ