Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0143658
A A
Սպորտ

«Ալաշկերտ»-ը Երևանում ոչ-ոքի խաղաց «Ռենջերս»-ի հետ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Ալաշկերտը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից և պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Այսօր շոտլանդական «Ռեյնջերսի» հետ կայացած փլեյ-օֆֆի պատասխան խաղի 40-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտով հեռացվեց Սանթոսը։ Առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը հիմնականում պաշտպանվում էր և դիմում հակագրոհների:  Ի վերջո, թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել դարպասները և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Նախորդ խաղում նվազագույն հաշվով կրած պարտության պատճառով «Ալաշկերտ»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից, սակայն ՈՒԵՖԱ-ի նոր կանոնակարգով մեր թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: