Ինչպես է ադրբեջանցին հայտնվել Մարտակերտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, երեկ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինառայող Ջամիլ Բաբաևը։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը:
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանը ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված՝ հանցավոր դեպքերի կապակցությամբ։
Բաբաևը ձերբակալվել է. կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արցախի հանրայինի ռեպորտաժը