A
A
Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան-Թևոսյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. օգոստոսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ա. Հովհաննիսյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի Թևոսյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ձախ կամ դեպի աջ՝ նախկին միայն աջի փոխարեն:
