Բացել լրահոսը Փակել լրահոսը
Music Jam
A A
Մշակույթ

«Music ՋԵՄ» ձևաչափը՝ հայ հանդիսատեսի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «ՄՈԴ ԱՐՏ» ՍՊԸ-ն օգոստոսի 27-ին կիրականացնի «Music ՋԵՄ» երաժշտական նախագիծը:

«Music ՋԵՄ»-ն աշխարհում ընդունված և օրեցօր տարածվող երաժշտական ձևաչափ է, որտեղ հիմնական դերակատարները երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են: Նրանք, անկախ ժանրային առանձնահատկությունից, հնարավորություն են ստանում ստեղծագործական նոր որակների բացահայտման՝ երաժշտական դեբատների միջոցով խոսելու իմպրովիզների և նորարարության լեզվով:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակցելու աշխարհում ընդունված երաժշտական ձևաչափի հայաստանյան մեկնարկին, ներկաների համար կհնչեն ջազ, ֆանկ, մոդեռն, էքսպերիմենտալ երաժշտություններ: Միջոցառման հիմնական հյուրն է վրացի աշխարհահռչակ դաշնակահար և ջազմեն Բեկա Գոչիաշվիլին: Ելույթ կունենան նաև Գոչիաշվիլու բենդը, Հայաստանի առաջատար բենդեր ու անհատ երաժիշտ- կատարողներ:

Միջոցառման անցկացման վայրը՝ «Շէնէ» հարթակ (հասցե՝ Ջրվեժ, Գառնու մայրուղի 16/8), մեկնարկը՝ ժամը 17:00: Մանրամասները՝  այստեղ https://www.facebook.com/jammusicportal/