Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

20.000 եվրո՝ 100 կին դիմորդի համար․ հայտարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակների մրցույթ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթի մեկնարկը։ Այսմասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կրթաթոշակային ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց խրախուսել մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում տարեկան 100 ընտրված կին դիմորդի կտրամադրվի մինչև 20.000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի հավատարմագրված տարբեր բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Կրթաթոշակին դիմելու կարգը, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ www.iaea.org/MSCFP։