Բացել լրահոսը Փակել լրահոսը
240784925_2828052524110092_7216427363649453847_n
A A
Պաշտոնական

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, սահմանվել է հատուկ հերթապահություն։

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Օգոստոսի 24-ին խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով առկա էին ծխացող օջախներ։ Այս պահի դրությամբ ծխացող օջախները մեկուսացվել են։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հատուկ հերթապահություն: