Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար շուռ եկած մեքենա
A A
Պաշտոնական

Պատահար՝ Վարանդա գյուղի մոտ․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին ժամը 20:30-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում, միաժամանակ ԱԻՊԾ ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, Քերթ համայնքի բնակիչն իր վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Թաղավարդ համայնքի բնակչի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենային:

ՃՏՊ հետևանքով վարորդը և ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում: Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության՝ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդ Քերթ համայնքի բնակիչ Գ.Գ.-ն գտնվել է 0,91 մլ/գ ոչ սթափ վիճակում: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Արցախի ՆԳՆ ոստիկանություն