A
A
Նախարարները քննարկել են «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակները ՀՀ-ին տրամադրելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ին«Հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ, որի ընթացքում խոսեցինք համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունների և մի շարք այլ հարցերի մասին»,- այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ ընդգծել են, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել: