Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Աղետ է. նախորդ տարի գույքահարկս 18 հազար դրամ էր, այս տարի՝ 385 հազար. Հայրիկյան (տեսանյութ)

Տան գույքահարկը 2020թ․-ի համեմատությամբ այս տարի ավելացել է 21 անգամ, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ 

Նրա խոսքով՝ նախորդ տարի վճարել էր 18․000 դրամ, այս տարի թուղթը եկել է բավականին մեծացած թվով՝ 385․000 դրամ․

«Ինձ համար սարսափելի չէ այդ թիվը, ես կարող եմ վճարել, բայց այդ երևույթն ինձ ստիպեց մտածել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե նույնիսկ 5 անգամ թանկացվի, մարդկանց համար լուրջ խնդիրներ է առաջանում»։

Նա նշեց, որ այդպիսով անշարժ գույքի շուկան ճգնաժամ կապրի, մարդիկ կձգտեն արագ վաճառել այն, որոշ մարդիկ կօգտվեն այդ հնարավորություններից։ Հայրիկյանը կարծում է, որ եթե մյուսների մոտ էլ է այսպիսի իրավիճակ, այն ազգային աղետի առաջին քայլերը կարող է դառնալ։ 

Գույքահարկի և հարկերի շեշտակի աճումը, նրա խոսքով, տնտեսության զարգացմանը չի նպաստում, մանավանդ, երբ դա ուղեկցվում է ստերով․

«Գույքահարկը գնում է համայնքներին, բայց բարձր պաշտոնյաներն ասում էին, որ դրանով պետք է բանակը զինվի։ Եթե այսպես շարունակվի, առաջիկա երկու տարին բնակչության կեսից ավելին կմտածի իր բնակարանն ու տունը վաճառելու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։