«Հանուն հանրապետության» կուսակցությունը արտահերթ համագումար է անում
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարությունը․
Սույն թվականի օգոստոսի 14-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ քննարկումների առանցքում են լինելու սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։
Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։ Հավարտ համագումարի ԶԼՄ-ներին կներկայացվի համագումարի ընդունած որոշումների մասին ամփոփ հաղորդագրություն։