ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՒՄ ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ՞
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց Սոնա Մաղաքյանի գործը:
Սույն թվականի օգոստոսի 4-ին Սոնա Մաղաքյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Սեյրան Ավագյանին, հայտնելով հուլիսի 20-ին թիվ 16 ընտրատարածքում /Երեւան, Կենտրոն/ վերաքվեարկության ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների մասին եւ պահանջելով քրեական գործ հարուցել ՏԸՀ անդամների, մասնավորապես Վարազդատ Միրիջանյանի նկատմամբ: Ըստ Սոնա Մաղաքյանի, փորձելով կանխել այդ ապօրինությունները, Վարազդատ Միրիջանյանի կողմից նա արժանացավ սպառնալիքների եւ անձնական բնույթի վիրավորանքների:
Դատախազի ավագ օգնական Ս. Գրիգորյանը մերժեց քրեական գործ հարուցելու հայցը, պատճառաբանելով հանցակազմի բացակայությամբ:
Վերաքննիչ դատարանից Սոնա Մաղաքյանը պահանջեց վերացնել դատախազության որոշումը եւ քրեական գործ հարուցել նշված անձանց դեմ՝ «կազմակերպված խուլիգանության եւ ահաբեկչության հիմքերով»: Վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց Սոնա Մաղաքյանի հայցը:
Սոնա Մաղաքյանը պատրաստվում է բողոքարկել որոշումը վճռաբեկ դատաարնում: