Բացել լրահոսը Փակել լրահոսը
շոգ ամառ
A A
Սպորտ

Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Եղանակը Հանրապետության մարզերում՝

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն։

Երևանում՝

Երևան քաղաքում օգոստոսի 8-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: