Բացել լրահոսը Փակել լրահոսը
1060049
A A
Սպորտ

Մեսին հեռացավ «Բարսելոնայից»

Լիոնել Մեսին հեռանում է «Բարսելոնայից»՝ հաստատում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը նոր պայմանագիր չեն կնքի: Հիշեցնենք, որ Մեսիի ու «Բարսելոնայի» նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին, և հուլիսի 1-ից արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակ ունի:

«Բարսելոնան» իր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ ակումբն ու ֆուտբոլիստն այսօր պետք է նոր պայմանագիր կնքեին, սակայն գործարքը չի կարող կայանալ «տնտեսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով», որոնք պայմանավորված են Լա լիգայի կանոնակարգով:

«Երկու կողմերն էլ՝ թե՛ Մեսին, թե՛ «Բարսելոնան», խորապես ցավում են իրավիճակի համար, և որ ոչ ակումբի, ոչ էլ ֆուտբոլիստի ցանկությունները չեն կարող վերջնականապես կատարվել:

«Բարսան» ցանկանում է իր ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել Մեսիին թիմին մատուցած անգնահատելի ծառայությունների ու ներդրած ավանդի համար՝ միաժամանակ մաղթելով լավագույնը կյանքում ու մարզական կարիերայում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: