Բացել լրահոսը Փակել լրահոսը
02 (1)
A A
Պաշտոնական

Խորհրդակցություն՝ ռազմական համալսարանում

Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռուհերում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։

Կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով: