Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ Հասարակություն

Տոկիո մեկնող պարալիմպիկ միակ հայ մասնակիցը մարզվում է սեփական միջոցներով (տեսանյութ)

Տոկիոյում կայանալիք պարալիմպիկ մրցումներին Հայաստանից մասնակցում է ընդամենը մեկ մարզիկ՝ Ստաս Նազարյանը։ Խաղերը տեղի կունենան  օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

 Այս օրերին Ստասն իր մարզչի՝ Հայկ Աբգարյանի և հաշմանդամային սպորտի մարզիկ Օնիկ Հովակիմյանի հետ մարզվում է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում՝ առանց պետական աջակցության, սեփական միջոցներով։

Թեև Տոկիո մեկնելու և մասնակցության անհրաժեշտ ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը, սակայն մարզիկը լավ կարգավիճակում լինելու և հետագայում սպասելի արդյունք ապահովելու համար պետք է ունենա անհրաժեշտ գույք և տարեկան մի քանի մարզումներ անցկացնելու նախապայմաններ։

Մանրամասները՝  տեսանյութում