Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chalyan
A A
Սպորտ

Տոկիո-2020. Կարապետ Չալյանը մտավ կիսաեզրափակիչ և կպայքարի մեդալների համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ քաշային կարգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մտավ կիսաեզրափակիչ փուլ և կպայքարի մեդալների համար:

Մեր ըմբիշը 1/8 եզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին, իսկ քառորդ եզրափակիչում համառ պայքարում պարտության մատնեց 2018թ. աշխարհի չեմպիոն, 2019թ Եվրոպական խաղերի հաղթող, ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին` 2:1:

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչ մարտում Կարապետ Չալյանը կհանդիպի ղրղըզ Ակզոլ Մախմուդովի հետ, որը ընթացիկ մարտում 9:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին: