Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանի պատվիրած ավտոբուսների սրահներում կան տեսախցիկներ, USB-բնիկներ (տեսանյութ)

Ինչպես արդեն ասել ենք ու ինչպես տեսնում ենք լուսանկարներում, ավտոբուսները կահավորված են տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց սպասարկման հարմարություններով: Սրահներում կան տեսախցիկներ, USB-բնիկներ, հայերեն գրառումներ եւ այլն: Ավտոբուսների շարժիչներն աշխատում են բնական գազով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
 
«Հ. Գ. Ի դեպ, երբ վերջերս մեր գործող ավտոբուսների սրահները ավելորդ իրերից (թզբեhներ, խաղալիքներ եւն) ազատելուն միտված ստուգումների մասին էի գրել, մի քանի հարգարժան քաղաքացիներ արձագանքում էին, թե «էլ ուրիշ անելու բան չկա՞»: Կա»,-գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրելէինք, որ Երևանի պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին