Բացել լրահոսը Փակել լրահոսը
223358354_6234624856562591_1739332458633853501_n
A A
Տնտեսություն

Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ծրագրեր իրականացնելու հարցը

ԻԻՀ սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկլացնում է Իրանում ՀՀ Դեսպանությունը։
 
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացավ դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը: Այնուհետև կողմերի միջև տեղի ունեցան քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն: