Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի  ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։  Օգոստոսի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ,  ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Oգոստոսի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: