Հաղթական նորամուտ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտը չեմպիոնների լիգայի խմբային փուլում նշեց հաղթանակով:
Նրա թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հյուրընկալվելիս հեշտությամբ հաղթեց Պորտուգալիայի «Բրագային»` 3:0: Հենրիխ Մխիթարյանը չնայած գոլ չխփեց, սակայն մասնակցեց առաջին արդյունավետ գրոհին: «Շախտյորը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ Լոնդոնի «Արսենալի» հետ սկսեց գլխավորել H խմբի աղյուսակը:
Հարյուր տոկոսանոց արդյունք ունեն նաեւ Մյունխենի «Բավարիան», որը արտագնա խաղում հաղթեց Շվեյցարիայի «Բազելին», Մոսկվայի «Սպարտակն» ու Լոնդոնի «Չելսին», որոնք սեփական հարկի տակ առավելության հասան համապատասխանաբար Սլովակիայի «Ժիլինայի» (3:0) եւ Ֆրանսիայի «Մարսելի» (2:0) նկատմամբ, Մադրիդի «Ռեալը», որը հյուրընկալվելիս նվազագույն 1:0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Օսերին»:
Մրցաշարում առաջին միավորները վաստակեց Հռոմի «Ռոման», որը մեծ դժվարությամբ հաղթեց Ռումինայի չեմպիոն «Կլուժին»` 2:1: Տուրի կենտրոնական հանդիպումը հոլանդական «Այաքսի» եւ իտալական «Միլանի» միջեւ ավարտվեց «գրոսմայստերական» ոչ-ոքիով` 1:1:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի մնացած հանդիպումները.
«Տոտենհեմ» - «Տվենտե»
«Ինտեր» - «Վերդեր»
«Հապոել» Թ-Ա - «Լիոն»
«Շալկե» - «Բենֆիկա»
«Վալենսիա» - «Մանչեսթր Յունայթեդ»
«Ռեյնջերս» - «Բուրսասպոր»
«Ռուբին» - «Բարսելոնա»
«Պանաթինաիկոս» - «Կոպենհագեն»