A
A
Բաթումից` երեք մեդալ
Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Շանթ Սարգսյանը (մինչեւ 8 տարեկաններ), Կարեն Հ. Գրիգորյանը (մինչեւ 16 տարեկաններ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկաններ), որոնք իրենց տարիքային խմբերում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալների: