A
A
Զիջեցինք
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չկարողացավ շարունակել հաղթարշավը Խանտի Մանսիյսկում ընթացող համաշխարհային օլիմպիադայում: 7-րդ տուրում մեր ընտրանին 1,5:2,5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին:
Այս անգամ էլ մեր թիմի երեք առաջատարները` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, բայց ահա 4-րդ խաղատախտակին հանդես եկող Արման Փաշիկյանը, որը նախորդ երկու հանդիպումներում հաղթանակ էր տարել, այս անգամ զիջեց իր մրցակցին:Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում նույն` 1,5:2,5 հաշվով, պարտվեց ԱՄՆ-ի թիմին: