Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan
A A
Սպորտ

Բոլոր հայ ֆուտբոլիստները երազում են խաղալ Մեսիի դեմ. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ռուսական «Մատչ ՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն զգում իր նոր թիմում` իսպանական «Կադիսում»:

«Ես շատ ուրախացա, երբ իսպանական ակումբ տեղափոխվելու տարբերակ առաջացավ: Բոլոր հայ ֆուտբոլիստների համար երազանք է խաղալ այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Մեսին ու Սուարեսը:

Այստեղ առաջին հերթին զգացվում է «խաղացող-մարզիչ» և «խաղացող-նախագահ» հարաբերությունները: Դրանք շատ պարզ և հասարակ են: Բոլորը, կարծես, բարեկամներ լինեն: Իմ նախկին ակումբներում ես նման վերաբերմունք չեմ հանդիպել:

Սկզբում լեզվի հետ կապված խնդիր ունեի, բայց ես թարգմանիչ ունեի, որը հայ է և ապրում է Իսպանիայում: Թիմի խաղացողներից մի քանիսը լավ խոսում են անգլերեն, դրա համար այժմ շփվելու խնդիր չունեմ: Կամաց-կամաց յուրացնում եմ նաև իսպաներեն լեզուն: Այն, ինչ ասում են մարզումներին, արդեն լիովին հասկանում եմ», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը մայիս ամսին 2 տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Կադիս» ակումբի հետ: