Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայում կհանդիպի ղազախական «Կայրաթի» հետ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները:
 
Ինչպես արդեն տեղեկացրել են, Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Տիրասպոլում 1:3 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին» և դուրս մնացել մրցաշարից: Այժմ մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում: 
 
Այստեղ «Ալաշկերտը» կհանդիպի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ, որը պատասխան խաղում 0:5 հաշվով պարտվել է Բեկգրադի «Ցրվենա Զվեզդային» (առաջին խաղում հաղթել էին ղազախստանցիները` 2:1): Թիմերի առաջին խաղը կկայանա օգոստոսի 5-ին, Ալմա Աթիում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, Երևանում:
 
Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: