Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայից (տեսանյութ)

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվեց Մոլդովայի «Շերիֆին»:

Տիրասպոլում կայացած խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց ալաշկերտցիների բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը: Դաշտի տերերը, սակայն, հինգ րոպե անց խփեցին պատասխան գոլը, իսկ քիչ անց նաև առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսի վերջում Մոլդովայի չեմպիոնը երրորդ գոլը խփեց և ամրապնդեց իր հաղթանակը` 3:1:

Այդպիսով, «Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքով պարտվեց 1:4 հաշվով և դուրս մնաց չեմպիոնների լիգայից: Մեր թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Ցրվենա Զվեզդա» - «Կայրաթ» խաղի պարտվողը: