Բացել լրահոսը Փակել լրահոսը
hanq
A A
Հասարակություն

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Գեղարքունիքի ուղղությամբ կրակոցների հետևանքով, որի ժամանակ հայկական կողմը 3 զոհ է ունեցել։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ երբ կրակոցները սկսվել են, դադարեցվել է հանքի աշխատանքն ու գիշերային հերթափոխի 150 աշխատակիցները տարհանվել են․ «Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել ու նրանք այժմ անվտանգ տեղում են։ Հանքում մնացել են միայն անվտանգության աշխատակիցները»։

Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ թեև այժմ պաշտոնապես հրադադար է հայտարարվել, սակայն հանքի աշխատանքները դեռ չեն վերսկսվել։